«Օմիկրոն» շտամն ավելի քիչ վտանգավոր է, քան «դելտան»․ ԱՀԿ


«Օմիկրոն» շտամն ավելի քիչ վտանգավոր է, քան «դելտան»․ ԱՀԿ
Դեկտեմբեր 13 15:04 2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ նախնական տվյալների համաձայն, կորոնավիրուսային հիվանդության «օմիկրոն» շտամը ավելի նվազ վտանգավոր է, եւ ավելի քիչ կարող է նվազեցնել հակակորոնավիրուսային պատվաստանյութերի արդյունավետությունը, քան «դելտա» շտամը։

ԱՀԿ հրապարակած զեկույցում միաժամանակ նաեւ ասվում է, որ տվյալների սահմանափակությամբ պայմանավորված, հնարավոր չէ ունենալ հաստատված ապացույցներ այն բանի հետ կապված, թե պատվաստանյութերը որքանով են արդյունավետ «օմիկրոնի» դեմ։

Այնուհանդերձ, նախնական տվյալները եւ «օմիկրոն» շտամի սպիտակուցային հակագենի պրոֆիլի զգալի փոփոխությունները թույլ են տալիս ենթադրելու, որ պատվաստանյութերի արդյունավետությունը այդ շտամի նկատմամբ նվազում են։

Բացի այդ, առայժմ ունեցած դեպքերը վկայում են, որ այս շտամը ավելի նվազ վտանգավոր է, քանի որ վերջինովս վարակվածների մոտ հիվանդացությունը եղել է կամ անախտանիշ, կամ թեթեւ ախտանշաններով, կամ միջին ծանրության ախտանշաններով։

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով