Դատապարտյալների հիվանդանոցում բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 42 անձ. երեկ մեկ դատապարտյալ է մահացել


Դատապարտյալների հիվանդանոցում բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 42 անձ. երեկ մեկ դատապարտյալ է մահացել
Դեկտեմբեր 11 12:20 2021

Կորոնավիրուսով պայմանավորված 01.01.2021թ-ից 10.12.2021թ-ը ներառյալ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ստորաբաժանման ինֆեկցիոն բաժանմունքում հետազոտվել և բուժում է ստացել 141 դատապարտյալ և կալանավորված անձ։ 10.12.2021թ. դրությամբ բուժման գործընթացում է գտնվել 42 անձ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը։

Տեղեկացնում ենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոցում այսօր գրանցվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալ, 1967 թվականին ծնված Ա.Հ-ի կենսաբանական մահը։ Դատապարտյալի մոտ սույն թվականի նոյեմբերի 11-ին ախտորոշվել էր COVID-19, նույն օրը վերջինս տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոց: Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փարձաքննություն: