Դատախազությունն էլ կուսումնասիրի՝ ինչու են քովիդից մահվան թվերն ԱՆ-ում և ԱՎԾ-ում տարբեր


Դատախազությունն էլ կուսումնասիրի՝ ինչու են քովիդից մահվան թվերն ԱՆ-ում և ԱՎԾ-ում տարբեր
Դեկտեմբեր 2 12:30 2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հետաքրքրվեց՝ ի վերջո կորոնավիրուսային հիվանդությունից մահվան թվերի վիճակագրության հետ կապված եզրակացության հանգե՞լ են, թե՞ ոչ։

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարության և վիճակագրության կոմիտեի թվերի միջև 700-ով տարբերություն կա։

«Երբ կառավարությունում ծառայողական քննությունն ավարտվի, ես հանձնարարել եմ, որ դատախազություն էլ ուղարկվի, որովհետեւ սկզբունքային հարց է պարզել՝ այդտեղ որևէ չարամտություն եղել է, թե ոչ: Եթե կա որեւէ չարամտություն, որն առաջացնում է պատասխանատվություն, պետք է հետևողական լինենք, իսկ եթե պարզվի, որ տեխիկական հարց է, դա առիթ է, որ համակարգում եղած բացերը փակենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: