Ճանապարհորդները ԱՄՆ այցելելիս կբախվեն թեստավորման ավելի կոշտ կանոնների


Ճանապարհորդները ԱՄՆ այցելելիս կբախվեն թեստավորման ավելի կոշտ կանոնների
Դեկտեմբեր 2 00:18 2021

Ճանապարհորդները ԱՄՆ այցելելիս կբախվեն թեստավորման ավելի կոշտ կանոնների՝ նոր օմիկրոն շտամի պատճառով:

 

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները երկիր ժամանողներից կպահանջի ներկայացնել բացասական թեստ, որն արվել է թռիչքից մեկ օր առաջ։

 

Ներկայումս պատվաստված օտարերկրյա ճանապարհորդները կարող են թեստի բացասական արդյունք ներկայացնել, որն արվել է մեկնելուց առաջ երեք օրվա ընթացքում։ Մեկօրյա թեստավորման նոր պահանջը հավասարապես կկիրառվի ինչպես ԱՄՆ քաղաքացիների, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների համար:



loading...