Disney-ը «Կախարդվածը» ֆիլմի 2-րդ մասի նկարահանումների համար իռլանդական գյուղը «կախարդական վերափոխությունների է ենթարկել» (լուսանկարներ)


Disney-ը «Կախարդվածը» ֆիլմի 2-րդ մասի նկարահանումների համար իռլանդական գյուղը «կախարդական վերափոխությունների է ենթարկել» (լուսանկարներ)
Նոյեմբեր 28 23:46 2021

Ամերիկյան «Կախարդվածը» (Enchanted) ֆիլմի 2-րդ մասն առաջին անգամ էկրաններ բարձրանալուց 14 տարի անց հայտնվելու է Disney + հոսքային ծառայության եթերում, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ ֆիլմի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են։

Ֆիլմի երկրորդ մասի աշխատանքների համար, որն անվանվել է «Հիասթափվածը» (Disenchanted), Իռլանդիայի Էննիսքերի գյուղը կախարդական վերափոխման է ենթարկվել։ Ֆիլմում ներկայացվում են «Կախարդվածը» ֆիլմից 10 տարի անց տեղի ունեցող դեպքերը, երբ գլխավոր հերոսուհի Գիսելը ցանկանում է, որ իր կյանքը կատարյալ հեքիաթի նմանվի՝ գլխիվայր շրջելով թե՛ իր կյանքը, թե՛ Անդալասիայի երևակայական տունը։

Ֆիլմի արտադրական փուլի համար գյուղի տները վերածվել են ծաղիկներով զարդարված կախարդական ապարանքների, որոնցից առանձնանում է Իռլանդիայի լավագույն օրթոպետիկ վիրաբույժներից մեկի այրու՝ Դոթ Բրեդիի տունը։ Սակայն հայտնի է, որ ըստ պայմանագրի, տունը տանտերերին պիտի հանձնի այն տեսքով, ինչպես Disney ընկերությունն այն ստացել է։ Ֆիլմի արտադրական փուլը տեղի է ունենում այս տարվա մայիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում՝ Իռլանդիայում։

Ավելի վաղ ֆիլմի գլխավոր դերասաններից Փաթրիք Դեմփսին նշել էր, որ նոր «Հիասթափվածը» ֆիլմում անելու է այն, ինչ երբեք չի արել։

«Ես առաջին անգամ երգելու եմ։ Ես երբեք հանրության առջև չեմ երգել, ինչի համար պատճառ է եղել», - ասել է դերասանը՝ հույս հայտնելով, որ երկրպագուները «կընդունեն իր ներսում ապրող երաժիշտին»։

Նա նշել է, որ արդեն քանի տարի է՝ խոսվում է  ֆիլմի արտադրական փուլի մասին և վերջապես այն իրականություն է դառնալու, ինչպես նաև շեշտել է, որ հիմա մարդկանց ընկճվածությունից դուրս բերելու համար ռոմանտիկ կատակերգությունների կարիք կա։

Հայտնի է, որ ֆիլմի առաջին մասը, որը էկրաններ է բարձրացել 2007 թվականին, կինոթատրոններում տոմսերի վաճառքից ստացել է ավելի քան 340 միլիոն դոլարի շահույթ և երեք «Օսկար» մրցանակ՝ Ալեն Մենքենի և Ստեֆն Շուարցի հեղինակած երաժշտությունների համար։

Enchanting! Preparations for the new film Disenchanted were well on the way on Tuesday as the village of Enniskerry in County Wicklow, Ireland and nearby Greystones, were given a magical makeover ahead of it being used as one of the filming locations for the flick, which will stream on Disney+New production: The sequel to hit movie Enchanted is finally set to happen after 14 years, with Patrick Dempsey and Amy Adams reprising their roles as they lead the castWow: One grand home in particular, owned by Deirdre (Dott) Brady whose late husband was one of the top orthopaedic surgeons in Ireland, was transformed to look like a pink castle fit for a PrincessPicture perfect: Fans flocked to take snaps of the flower-adorned enchanting home in nearby GreystonesFlower power: The transformation of the village and nearby Greystones saw houses being adorned with spectacular floral displaysNew look: Meanwhile, shops in Enniskerry had fun modifications with colourful facades and quirky new names in fitting with the Disney filmFit for a fairytale: One blue-fronted shop bore the moniker Potions, Notions and LotionsSay Cheese! Another shop was named Smee's Cheese in preparation for the filmComing together: The village saw plenty of building work being done amid transformations for the Disney filmHard at it: Work was underway to transform part of the village of Enniskerry into a Disney film set   Set pending: Work has continued over weeks to get the village readyConstruction: A worker keeps a careful watch as a local pub's facade is made-over for the upcoming filmVillage life: Locals were seen milling around as workmen sectioned off parts of the villageCarrying on: Local people carried on with daily life as they sat outside as the area was renovatedNo bother: People happy continued to dine as work continued around themA lick of paint: Mock Tudor beams were seen being painted as the local pub was transformed into a medieval-style watering holeSing-song: It comes after actor Patrick Dempsey revealed that he's preparing to do something he's never done before in the upcoming Disenchanted. 'I will be singing for the first time,' he told VarietyThrowback: The original movie was a critical and commercial success, as it took in more than $340 million at the box office



loading...