ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը 75 տարեկան է: Հիմնվել է 1946 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ջանքերով: Առաջին դիտաշտարակների շինարարությանը զուգընթաց, Վիկտոր Համբարձումյանի ղեկավարությամբ, սկսվել է նաև մասնագետների ուսուցումը Երևանի պետական համալսարանում: Այդ նույն ժամանակ բաց երկնքի տակ տեղակայված շատ համեստ աստղադիտակներով կատարվել են անդրանիկ դիտումները:
1956 թվականին, երբ տեղի է ունեցել աստղադիտարանի պաշտոնական բացումը, ստացված կարևոր արդյունքների շնորհիվ գիտական հաստատությունը հայտնի է դարձել ամբողջ աշխարհում: Հիմնադրման օրվանից մինչև 1988 թ. աստղագիտական այդ կենտրոնի անփոփոխ տնօրենն է եղել Վիկտոր Համբարձումյանը:
20-րդ դարի մեծագույն գիտնականներից մեկի՝ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի գործունեության զգալի մասը կապված է Բյուրականի աստղադիտարանի հետ: Նրա տուն-թանգարանը ևս գտնվում է աստղադիտարանի տարածքում:
Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի էքսկուրսավար Փիրուզա Փիլիպոսյանը 168.am–ի հետ զրույցում խոսելով աստղագետ և աստղաֆիզիկոսի մասին, ասաց․ «Վիկտոր Համբարձումյանը մանկուց տարբերվել է իր ընկերներից, 5-6 տարեկանում երկնիշ և եռանիշ թվեր է բազմապատկել, 15 տարեկանում դասախոսություն կարդացել:
Ավելին՝168.am