Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 409 նոր դեպք, 29 մարդ մահացել է


Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 409 նոր դեպք, 29 մարդ մահացել է
Նոյեմբեր 28 11:42 2021

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 409-ով, 29 մարդ մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 337931 դեպք, որոնցից 315126 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 13852 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7514 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1439 է:

Ընդհանուր կատարվել է 2 356 046 թեստավորում: