Հայաստանում նոյեմբերի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 675 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 337 005-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 40 քաղաքացի, մահացածների թիվը 7459 է:
Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 19 դեպք է գրանցվել: Նոյեմբերի 25-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1431 է: Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 59 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 8890-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1539 է, ընդհանուր առողջացածներինը՝ 312 617, փաստացի բուժվողներինը՝ 15 498: Մեկ օրում արվել է 7745 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 326 835 թեստավորում:
Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1412 է:
Ընդհանուր կատարվել է 2 342 246 թեստավորում: