«Չեմ կասկածում, որ, այս ամենին վերևից նայելով, Ավոն ասում է՝ «սրանք կա՛մ էշ են, կա՛մ էլ ապուշ»». Սենոր Հասրաթյան


«Չեմ կասկածում, որ, այս ամենին վերևից նայելով, Ավոն ասում է՝ «սրանք կա՛մ էշ են, կա՛մ էլ ապուշ»». Սենոր Հասրաթյան
Նոյեմբեր 25 15:20 2021

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «1993թ. մարտի 27-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում հայկական ստորաբաժանումների գրագետ գործողությունների արդյունքում փայլուն կերպով իրականացվեց Քարվաճառ-Օմար օպերացիան: Այդ ռազմագործողության շնորհիվ Արցախն ունեցավ Մայր Հայաստանին կապող ռազմավարական կարևորության երկրորդ ճանապարհը... Դրանից 27 տարի անց՝ 2020թ. հենց այս օրը, հայկական ապիկար իշխանությունների որդեգրած պարտվողական քաղաքականության արդյունքում, Հայոց միջնաբերդ հանդիսացող Քարվաճառն առանց կրակոցի հանձնվեց թշնամուն... Հանձնվեց Քարվաճառ-Օմար ռազմագործողության լեգենդար հրամանատարներից մեկի՝ Մոնթե Մելքոնյանի (Ավո) ծննդյան օրը՝ նոյեմբերի 25-ին... Չեմ կասկածում, որ, այս ամենին վերևից նայելով, Ավոն ասում է՝ «սրանք կա՛մ էշ են, կա՛մ էլ ապուշ...»: Ջղայնության պահին հենց այս որակումներն էին նրա կողմից նախընտրելին...»:

 



loading...