«Այսքան խնդիրների մեջ թանկարժեք մեքենան հրատա՞պ էր». լրագրողները՝ նախարարին


«Այսքան խնդիրների մեջ թանկարժեք մեքենան հրատա՞պ էր». լրագրողները՝ նախարարին
Նոյեմբեր 25 12:42 2021

Ինչպես հայտնի է, Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց թույլատրել Ազգային ժողովին ձեռք բերել մարդատար ավտոմեքենա BMW 750Li xDrive LCI դասի՝ մեկ անձից գնման ընթացակարգով:

Ավտոմեքենան ձեռք կբերվի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար (90 միլիոն դրամ):

Լրագրողների հարցին՝ այսքան խնդիրների մեջ թանկարժեք մեքենան հրատա՞պ էր, ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանն ասաց. «Երևի պետք ա եղել էլի, կարող ա՞ չեղած տեղից առնում են»: