Նա կասի,որ միջանցք չի տալու, նա կասի փաստաթուղթ չի ստորագրելու, նա կասի ինչ ուզեք, բայց վերջում կանի լրիվ հակառակը, քանի որ ոչ ամոթ,ոչ էլ սրբություն


Նա կասի,որ միջանցք չի տալու, նա կասի փաստաթուղթ չի ստորագրելու, նա կասի ինչ ուզեք, բայց վերջում կանի լրիվ հակառակը, քանի որ ոչ ամոթ,ոչ էլ սրբություն
Նոյեմբեր 24 22:00 2021
Մանիպուլյատորի փեշակով կապիտուլյանտի մասին
Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հանրությանը միշտ հանդես է գալիս երկու տեսակով`երկուսում էլ մանիպուլյատոր:
44 օրյա պատերազմի ժամանակ իրեն լուրջ զորավարի տեղ դրած կոչ էր անում փրկել երկիրը և գնալ նոր Սարդարապատ,ինքն էր ասում,որ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի:
Նոյեմբերի 9-ից հետո սույն մանիպուլյատորը դարձավ վախվորած,բունկերներում թաքնված մի վտարանդի,որը ժողովրդի վրեժներից էր խոսում և միաժամանակ համաձայնվում հողերը տալ,թուրքի հետ բարեկամանալ և այլն:
Մի պահ մանիպուլյատորը մուրճը ձեռքը պտտվում էր մարզերում,հետո ԱԺ -ում ընդդիմությանը ասում էր եկեք նստենք խոսենք:
Ասում էր մենք մինչև վերջ կռվելու ենք,հետո խաղաղության դարաշրջանից խոսում,Շուշին տվել պրծել էին,բայց ինքը գրում էր մարտերը շարունակվում են:
Ի՞նչ եմ ուզում ասել,նա կասի,որ միջանցք չի տալու,նա կասի փաստաթուղթ չի ստորագրելու,նա կասի ինչ ուզեք,բայց վերջում կանի լրիվ հակառակը,քանի որ նա արհեստավարժ մանիպուլյատոր է,ով չունի ոչ ամոթ,ոչ էլ սրբություն:
 
 


loading...