Մահացել է «Գիշերային պահակախումբ» սերիալի դերասանը


Մահացել է «Գիշերային պահակախումբ» սերիալի դերասանը
Նոյեմբեր 18 17:58 2021

Մահացել է կինոյի եւ թատրոնի ռուս դերասան Իգոր Սավոչկինը։ Այդ մասին բլոգեր Ալեսյա Կազանցեւան հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։  

«Տեղեկացա, որ երեկ կյանքից հեռացել է Իգոր Սավոչկինը։ Նրանցից մեկն, ով բարի էր իմ հանդեպ այն ժամանակ, երբ ես նոր էի սկսում։ Իգորն աշխատում էր «Բազելեւսում», զբաղվում էր հետարտադրական գործընթացով։ Մարդիկ, որոնք մեր ոլորտից չեն, նրան ճանաչում են որպես հայտնի դերասան»,- գրել է Կազանցեւան։

Արտիստը կյանքից հեռացել է 58 տարեկանում, մահվան պատճառը չի նշվում։ Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ նա հոսպիտալացվել է մեջքի շրջանում ցավի պատճառով։ Հետագայում հաղորդվում է, որ նա իրեն նորմալ է զգում եւ ծրագրում է դուրս գրվել հիվանդանոցից։