Բենզատարի պայթյուն Պակիստանում. զոհերի թիվը հասել է 157-ի


Բենզատարի պայթյուն Պակիստանում. զոհերի թիվը հասել է 157-ի
Հունիս 26 13:36 2017


Պակիստանում բենզատարի պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 157-ի, փոխանցում է Associated Press-ը։ 50 մարդ ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոցում է։

Պայթյունը տեղի է ունեցել կիրակի առավոտյան, Փենջաբ գավառում։ Բնակիչները փորձել են հավաքել մայրուղու վրա թափվող վառելիքը։ Ականատեսների խոսքով՝ նրանցից ոմանք ծխելիս են եղել, ինչն էլ կարող էր հրդեհի ու պայթյունի պատճառ դառնալ։