Հայաստանում նոյեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 982 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 330 895-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 46 քաղաքացի, մահացածների թիվը 7153 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 9 դեպք: Նոյեմբերի 17-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1394 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 55 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 8547-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1153 է, ընդհանուր առողջացածներինը՝ 298 492, փաստացի բուժվողներինը՝ 23 856: Մեկ օրում արվել է 10 870 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 271 138 թեստավորում: