Այն, ինչ Նիկոլ Փաշինյանն է ասում, ինձ համար վտանգավոր է. Քաղաքացիներն արձագանքում են Փաշինյանին (տեսանյութ)


Այն, ինչ Նիկոլ Փաշինյանն է ասում, ինձ համար վտանգավոր է. Քաղաքացիներն արձագանքում են Փաշինյանին (տեսանյութ)
Նոյեմբեր 10 18:25 2021

Հայաստանի քաղաքացիները պատրաստ չեն Ադրբեջանի տարածքով երթևեկել, պնդում են՝ վտանգավոր է:

Նշենք, որ վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ադրբեջանին ճանապարհ պետք է տրամադրի Նախիջևանին միանալու համար, փոխարենը Ադրբեջանն էլ մեզ է ճանապարհ տրամադրելու դեպի Իրան և Ռուսաստան երթևեկելու համար։ Նկատեն, որ Հայաստանն այսօր ուղիղ սահման ունի Իրանի հետ, եւ Իրան գնալու համար անհրաժեշտ չէ նախ գնալ Ադրբեջան, բացի այդ՝ սահման ունի նաեւ Վրաստանի հետ, որի տարածքով էլ մեր համաերկրացիները գնում են Ռուսաստան՝ ցամաքային ճանապարհն ընտրելու դեպքում։

«Փաստինֆո»-ն հարցում է անցկացրել Երևանում՝ պարզելու՝ արդյո՞ք Հայաստանի քաղաքացիները պատրաստ են երթևեկել Ադրբեջանի տարածքով և անվտանգ կզգա՞ն իրենց այդ ճանապարհով երթևեկելիս:

Քաղաքացիները միանշանակ պատասխանեցին, որ Ադրբեջանի տարածքով երթևեկելը չի կարող անվտանգ լինել.

«Ցանկացած ժամանակ էլ վտանգավոր է իրենց տարածքով երթևեկելը, չի կարող խաղաղություն լինել»,-ասաց քաղաքացիներից մեկը, մյուսն էլ ավելացրեց՝ «Իհարկե վտանգավոր է, նրանք թուրք են»:

Հարցման մասնակիցներից մեկն էլ նշեց, որ չի վստահում Նիկոլ Փաշինյանի ասածներին, քանի որ նրա ասածերը «վտանգավոր» է համարում.

«Ընդհանրապես, այն, ինչ Նիկոլ Փաշինյանն է ասում, ինձ համար վտանգավոր է , անկախ նրանից՝ ինչ է ասում, այդ մարդու ասածը վտանգավոր է: Ինքն արդեն ապացուցել է, որ չի կարող ինչ-որ բան անել, որ ժողովրդի համար լինի»,-ասաց նա:

Հարցման մասնակիցներից միայն մեկը նշեց, որ Ադրբեջանի տարածքով երթևեկելիս անվտանգ կզգա իրեն: