Ողբերգական դեպք Վայոց Ձորում. վրաերթի ենթարկված 10-ամյա տղան հիվանդանոցի ճանապարհին մահացել է


Ողբերգական դեպք Վայոց Ձորում. վրաերթի ենթարկված 10-ամյա տղան հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Նոյեմբեր 8 17:20 2021

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 08:40–ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 64-ամյա Սամվել Սեդրակյանը իր վարած ВАЗ 21740 մակնիշի ավտոմեքենայով  Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 1.8-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, 10-ամյա Երվանդ Հ.-ին:

Երեխան «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։