Նոյեմբերի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն, ով hաjտնել է, որ Վանաձոր քաղաքի Շահումյան գյուղի գերեզմանատան տարածքում ծառից կախված դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները, ոստիկաններն ու քննիչները Շահումյան գյուղի նոր գերեզմանատան վերևի հանդամասում ծառից կախված հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Վ. Վ-ի դին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա աշխատում էր Լոռու մարզի միջնակարգ դպրոցներից մեկում՝ որպես տնտեսվար, և նա այդ քայլին դիմել է իր 35-ամյա ընկերուհու ներկայությամբ և ինքնասպանությունը կատարել է ճոպանի գործադրմամբ։
Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
shamshyan.com










