Հայաստանում սոցցանցերում ամենաշատ փնտրված երգիչը ազգությամբ ադրբեջանցի է. Անդրեի ահազանգի հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Հայաստանում սոցցանցերում ամենաշատ փնտրված երգիչը ազգությամբ ադրբեջանցի է. Անդրեի ահազանգի հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոյեմբեր 5 21:25 2021

Հայաստանում սոցցանցերում ամենաշատ փնտրված եւ ներբեռնված երգիչը ազգությամբ ադրբեջանցի է: Այս մասին է ահազանգում նաեւ երգիչ Անդրեն: Ահազանգի հետքերով ArmLur.am-ը իրականացրել է փոքրիկ ուսումնասիրություն պարզելու համար, թե ով է մեր հայրենակիցների կողմից ամենաշատ փնտրված երգիչը:

Պարզվեց, որ Ջահիդը, նույն ինքը Ջոնին ծնվել է 1996 թվականի փետրվարի 29-ին Բաքվում։ Երբ նա 4 տարեկան էր ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, որտեղ էլ նա ստեղծել է իր երաժշտական կարիերան եւ ունի երկրպագուների մեծ բանակ։

Ի դեպ, թեպետ ցավոտ է, բայց փաստ է, որ սոցցանցային ինստագրամյան հարթակում հայ աղջիկներն իրենց սթորիներում տեղադրում են հենց նրա երգերը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան