Նենգ հիվանդությունը կրկին հաղթեց… մահացել է Էդուարդ Սեկոյանը. Արմեն Մուրադյան


Նենգ հիվանդությունը կրկին հաղթեց… մահացել է Էդուարդ Սեկոյանը. Արմեն Մուրադյան
Նոյեմբեր 4 14:50 2021

 

Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բժշկական համայնքը կրկին ցավալի կորուստ ունի …

 

Խորը ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է պրոֆեսոր Էդուարդ Սեկոյանը:

Անվանի մասնագետը «Հայաստանի կլիման և բուժ-առողջարարական ռեսուրսները» ատլասի պատասխանատու համախմբագիրն էր, 200-ից ավել գիտական աշխատանքի, բազմաթիվ գյուտերի, ուսումնա-մեթոդական ձեռնարկների հեղինակ:

ԵՊԲՀ շրջանավարտը հետաքրքիր մասնագիտական ուղի էր անցել՝ օրինակ ծառայելով ապագա բժիշկների համար:

Պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների անունից ցավակցում եմ Էդուարդ Սեկոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին:

…նենգ հիվանդությունը կրկին հաղթեց…»։