Այսօր Աստղիկ Գալեյանի ծննդյան օրն է


Այսօր Աստղիկ Գալեյանի ծննդյան օրն է
Նոյեմբեր 4 13:37 2021

Այսօր Արցախի 44-օրյա պատերազմում անմահացած Մխիթար Գալեյանի մոր՝ Աստղիկ Գալեյանի ծննդյան օրն է։ Նա իր ծննդյան օրը՝ կես գիշերին, այցելել է որդու շիրիմին, որը գտնվում է Եռաբլուրում։ 

«Եկել եմ։ Դե ասա Միխ, ասա «մերս», մերդ էլ ասի ջան մերը մեռնի քեզ բալես։ Չէ, լռություն է…»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Աստղիկը։