Ինչո՞ւ չի կարելի COVID-19-ը բուժել հակաբիոտիկներով


Ինչո՞ւ չի կարելի COVID-19-ը բուժել հակաբիոտիկներով
Նոյեմբեր 4 00:25 2021

COVID-19-ի` հակաբիոտիկներով բուժումը վատ գաղափար է, կարծում է Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների գծով գլխավոր մասնագետ, պրոֆեսոր Վլադիմիր Չուլանովը։

«Թոքաբորբ» բառը հաճախ ստիպում է որոշ բժիշկների հակաբիոտիկներ նշանակել ամբուլատոր հիմունքներով, ինչը բացարձակապես անիմաստ է: Դրանց օգտագործումն արդարացված է, եթե այդ թոքաբորբը պայմանավորված է բակտերիալ վարակով: Դա տեղի է ունենում հիվանդանոցային փուլում եւ առավել հաճախ վերակենդանացման բաժանմունքներում, երբ թոքերի արհեստական ​​օդափոխություն է օգտագործվում: Բայց վիրուսային թոքաբորբը հակաբիոտիկներ նշանակելու պատճառ չէ»,- ասել է մասնագետը «Իզվեստիա»-յին տված հարցազրույցում։

Նրա խոսքով` հակաբիոտիկների համատարած օգտագործումը մեծ քանակությամբ հակաբիոտիկների նկատմամբ կայուն շտամների առաջացման է հանգեցնում։ Մանրէաբանները միտում են նկատում. այժմ ավելի հաճախ ցանվում են այն ​​հակաբիոտիկների նկատմամբ կայուն շտամներ, որոնց նկատմամբ դրանք նախկինում զգայուն էին:

«Արդյունքում որոշ բակտերիալ վարակների բուժումը շատ ավելի դժվար կլինի։ Դրանց բուժման գործիքների մեր սպեկտրն ուղղակի կնվազի, իսկ դա խնդիր է։ Վերջին 30 տարվա ընթացքում շատ հակաբիոտիկներ չեն առաջացել: Դեղամիջոցների նոր դասեր ընդհանրապես չկան։ Ռեսուրսն այլեւս այդքան մեծ չէ, եւ հակաբիոտիկների իռացիոնալ օգտագործումը կարող է ավելի վատթարացնել իրավիճակը»,- ​​ասել է Չուլանովը։