Երևանի Դավիթաշենի կամրջից երեկ` նոյեմբերի 2–ին, իրեն նետած 16-ամյա տղան դեպքի նախորդ օրը տոնել էր ծննդյան տարեդարձը: Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Նա նշել է, որ ականատեսների խոսքով` տղան դեպքի պահին եղել է միայնակ ու ինքն է իրեն նետել կամրջից: Այդ օրը տղան դպրոցից դուրս է եկել, որ գնա մաթեմատիկայի պարապմունքի, բայց չի գնացել: «Տղայի մոտ գրություն կամ հուշող որևէ բան չի հայտնաբերվել, գտել են միայն անձնական հեռախոսը, որտեղ ևս կասկածելի բան չկա»,- ասել է Թադևոսյանը:
Իրավապահների հետ զրույցում պատանու ծնողները նշել են՝ կասկած անգամ չունեն, թե ինչի հետևանքով կարող էր նա գնալ այդպիսի քայլի:
Ասում են՝ տղան եղել է ինքնամփոփ ու քչախոս, հիմնականում զբաղվել է իր դասերով և հեռախոսով։
Դեպքի նախորդ օրը նա ծնողների, հարազատների հետ իր տարեդարձն է նշել, ամեն ինչ նորմալ է եղել:










