ՀՀ վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը կառավարության դիմաց գտնվող զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատներին առաջարկեց գրավոր գրել իրենց հարցերը, որն էլ ինքը կփոխանցի վարչապետին։
Ծնողներն ասացին, որ իրենց հարցը մեկն է՝ որտեղ են իրենց երեխաները, իսկ Գագիկ Իսախանյանն ասաց. «Ձեր հարցերը գրավոր տվեք ինձ, որ ներկայացնեմ, կարդա ու հասկանա, թե այդ հարցերը պատասխանելու համար որ մարմնին է դիմելու՝ ԱԱԾ-ին, ՔԿ-ին, թե այլ տեղ»։
Լրագրողների հետ զրույցի ժամանակ Գագիկ Իսախանյանն ասաց, որ շաբաթ օրը նշանակված էընդունելության օր, բայց դեռ պարզ չէ, թե ժամը քանիսին այն կլինի և քանի հոգու կընդունեն։
«Առաջարկություն է արվել, որ հարցերը գրավոր ներկայացվեն վարչապետին, որ դրանց պատասխանները պատրաստեն»,-նշեց Գագիկ Իսախանյանը։










