Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում
Նոյեմբեր 1-ին կատարվել է 166 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրներից 48-ը Ստեփանակերտ քաղաքի, 6-ը՝ Ասկերանի, 4-ը՝ Մարտակերտի, 4-ը՝ Մարտունու շրջանների բնակիչներ են և 1-ը ՀՀ քաղաքացի:
ԳՈՎԱԶԴ00:14Իմանալ ավելին
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 160 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 71-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 17101 քաղաքացու հետազոտություն, որից 2171-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արձանագրվել է 4 մահ:
72-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն:
57-ամյա կնոջ մոտ ախտորշվել էր սուր շնչառական անբավարարություն, երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, COVID-19, ճարպակալում 2-րդ-3րդ աստիճանի, ստերոիդային դիաբետ, պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն:
70-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն, աղիքային արյունահոսություն:
77-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն,
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00: