Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի «մյու» շտամով վարակման երեք դեպք


Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի «մյու» շտամով վարակման երեք դեպք
Նոյեմբեր 1 19:33 2021

Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի լամբդա շտամով վարակման մեկ դեպք և մյու շտամով վարակման երեք դեպք։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։

Միևնույն ժամանակ, ինչպես աշխարհում, այնպես էլ Ռուսաստանում գերիշխողը դելտա շտամն է։

Կորոնավիրուսի լամբդա և մյու շտամերն առաջին անգամ հայտնաբերվել են Հարավային Ամերիկայում։ Հարավային Ամերիկայում լամբդա շտամով

վարակվելու մասին առաջին անգամ հաղորդվել էր հունիսի վերջին։
Մյու շտամը հայտնաբերվել է Կոլումբիայում 2021 թ.-ի հունվարին։