«Ցավտ տանիմ, Արցախ». Ստեփանակերտում կայացել է երգիչ Անդրեի երգի տեսահոլովակի պրեմիերան


«Ցավտ տանիմ, Արցախ». Ստեփանակերտում կայացել է երգիչ Անդրեի երգի տեսահոլովակի պրեմիերան
Հոկտեմբեր 31 23:37 2021

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում կայացել է Արցախի զավակ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Անդրեի «Ցավտ տանիմ, Արցախ» երգի  տեսահոլովակի պրեմիերան։

 
Միջոցառման սկիզբն ազդարարվեց երգչի կողմից «Հայր մեր» երգի կատարմամբ, այնուհետև Ազատամարտիկների պուրակի ամֆիթատրոնի մեծ էկրանին ցուցադրվեց նոր երգի տեսահոլովակը։

 

Video Player
 

 

 
 
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Անդրեն նշեց, որ ստեղծագործությունը ծնվել է միանգամից։
«Մի օր՝ գիշերվա ժամը 5-ին, արթնացա ու ուղեղիս մեջ «Ցավտ տանիմ, Արցախ»֊ն էր անընդհատ։ Այն ձայնագրեցի ու կապ հաստատեցի գործիքավորող Վահան Նահապետյանի հետ։ Նպատակ ունեի, որ նկարահանումները տեղի ունենան հենց Արցախում՝ Պատարայում, Ասկերանի պարիսպների մոտ, Ուլուբաբում, Դադիվանքում։ Իմ տեսահոլովակում հին ու նոր Արցախները բախվում են իրար։ Մեծ ուրախություն եմ ապրում, որ երգիս տեսահոլովակի պրեմիերան հենց իմ ծննդավայրում՝ Արցախում է կայանում։ Այսօր առավել քան երբևէ մենք բոլորս ունենք այսպիսի ջերմ հանդիպումների կարիք», — պատմել է Անդրեն և կոչ արել բոլոր հայերին գալ Արցախ, քանզի Արցախը համայն հայության տունն է, հայրենիքն ու հպարտությունը։
 
Միջոցառմանը ներկա էին արվեստագետներ, ստեփանակերտցիներ։
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ