Հայաստանում միայն հոկտեմբերին կորոնավիրուսից 1021 մարդ է մահացել


Հայաստանում միայն հոկտեմբերին կորոնավիրուսից 1021 մարդ է մահացել
Հոկտեմբեր 31 21:24 2021

ArmVoice.am -ը գրում է՝

 

Հայաստանում՝ վերջին մեկ ասում կորոնավիրուսից 1021 մարդ է մահացել։ Հոկտեմբերի վերջին տասնօրյակում մահերի թիվը էականորեն ավելացել է։ Այսպես, եթե հոկտեմբերի մեկին Հայաստանում կորոնավիրուսից մահվան երկու դեպք է արձանագրվել, ապա արդեն ամսվա վերջ 44: Ավարտվող ամսում մահվան ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է հոկտեմբերի 26-ին։ Այդ օրը մեր երկրում Քովիդից 57 քաղաքացի է մահացել։ Մահվան բարձր ցուցանիշ արձանագրվել է նաև հոկտեմբերի 29-ին, այդ օրն էլ ըստ Առողջապահության նախարարության ներկայացրած տվյալների Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 51 դեպք։ 

Մեր երկրում նախորդ տարի՝ մարտից սկսած համավարկը խլել է 6328 մարդու կյանք։ 

Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1295 է:

Մինչ այս պահը երկրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 308326 դեպք, որոնցից 269100-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31603 պացիենտ:

Ընդհանուր կատարվել է 2 097 421 թեստավորում:

Ավելին՝ ArmVoice.am