Քիչ առաջ Գյումրիում գնացքի տակ կին է ընկել. նա տեղում մահացել է


Քիչ առաջ Գյումրիում գնացքի տակ կին է ընկել. նա տեղում մահացել է
Հոկտեմբեր 30 13:06 2021

Այսօր առավոտյան՝ ժամը 12:00-ի սահմաններում, Գյումրիի Երևանյան խճուղու երկաթուղային հատվածում գնացքի տակ է ընկել տարեց մի կին: Նա տեղում մահացել է:

Ինչպես հայտնում է ԳԱԼԱ-ն, գնացքը Երևանից Գյումրի է ուղևորվելիս եղել:

Դեպքի մասին Գյումրիի շտապ բուժօգնության կայան կանչ գրանցվել է ժ.11:54-ին:

 
 

Կնոջ ինքնությունը պարզվում է:

Հայտնի է, որ դժբախտ պատահարից հետո ուղևորներն իջել են գնացքից և իրենց ճանապարհը շարունակել հասարարակական տրանսպորտով: