Արթուր Ալեքսանյանը Զինվորի տանն է․ տղաները ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են մարզիկին (տեսանյութ)


Արթուր Ալեքսանյանը Զինվորի տանն է․ տղաները ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են մարզիկին (տեսանյութ)
Հոկտեմբեր 29 11:36 2021
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին էինք հյուրընկալել Զինվորի տանը։
 
Նախօրեին Արթուրի 30-ամյա տարեդարձն էր, տղաները որոշեցին, որ իրենք էլ անձամբ պետք է շնորհավորեն մեր չեմպիոնին: Ընկերական ջերմ մթնոլորտում Արթուրը տղաներին պատմեց իր մարզական ուղու, Օլիմպիական մեդալը նվաճելու մասին:
 
Այնուհետ շրջեց Զինվորի տանը՝ տեղում ծանոթանալով մեր զինվորների բուժման պայմաններին:
 
Արթուրը խոստացավ, որ տղաների հետ հանդիպումներն այսուհետ պարբերական կլինեն։