ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք այսուհետև՝ անկախ Հայաստանում գտնվելու ժամկետից, կարող են պատվաստվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ:
«Վերջիններիս շրջանում պատվաստումները կիրականացվեն շարժական պատվաստումային կետերում՝ Հայաստանում կիրառվող «ԱստրաԶենեկա» և «Գամ-Կովիդ-Վակ» (Սպուտնիկ-Վի) պատվաստանյութերով»: