ՀՀ-ում COVID-19-ի դեմ օրական պատվաստումների թիվը հատել է 20 հազարի շեմը, և ցուցանիշն աճման միտում ունի:
Այդ մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Հայաստանում ԱՄՆ դեսպանը խոսել է ԱՄՆ-ից Հայաստանին պատվաստանյութերի նվիրատվության հնարավորությունների մասին:
Հանդիպման օրակարգում հայ-ամերիկյան գործակցությունն էր` համավարակի հաղթահարման ու պատվաստումային գործընթացի կազմակերպման հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ: