Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը, ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում անդրադառնալով բանջարեղենի շուկայում արձանագրված գնաճին, նշել է, որ իրենք դեռ ամիսներ առաջ էին զգուշացրել, որ գնաճն անխուսափելի է լինելու։
Ըստ նրա՝ իրավիճակի պատասխանատուն ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն է, ով ձախողել է ոռոգման կազմակերպումը։ Հրաչ Բերբերյանը պնդում է՝ ոռոգման ջուրը վաճառվել է, ինչի արդյունքում գյուղացին չկարողացավ ոռոգել ցանքատարածությունները և մեծ քանակությամբ բերք կորցրեց։










