Դպրոցներում արձակուրդը մեկ շաբաթով կերկարացվի, բուհերն էլ կանցնեն հեռավար կրթության


Դպրոցներում արձակուրդը մեկ շաբաթով կերկարացվի, բուհերն էլ կանցնեն հեռավար կրթության
Հոկտեմբեր 25 14:02 2021

ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկ է ներկայացրել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ դպրոցներում արձակուրդը 1 շաբաթով երկարացնելու և բուհերում հեռավար կրթության անցնելու վերաբերյալ: Այս մասին Armday.am-ի հետ զրույցում ասաց  Առողջապահության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։   «Դպրոցներում արձակուրդները հետաձգվելու են մեկ շաբաթով, ինչպես նաև նախարարությունն առաջարկել է բուհերում դասերը կազմակերպել հեռավար։ Նման առաջարկ կա արդեն»,- ասաց նա։

Ըստ Խաչատրյանի՝  այժմ էլ մի շարք դպրոցներ արդեն իսկ անցել են հեռավար ռեժիմի կորոնավիրուսային հիվանդության դեպքեր ունենալու պատճառով։

 
 

Խաչատրյանի խոսքով՝ նույնը վերաբերում է նաև մանկապարտեզներին։

Նշենք, որ ԿԳՄՍ նախարարի հրամանով արձակուրդների օրերը սահմանվել էին, սակայն դրան կերկարացվեն։

Սահմանված արձակուրդի օրերն էին՝

 

Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2021թ. հոկտեմբերի 18-ից 31-ը ներառյալ։

Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2021թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ։

3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2021թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ։



loading...