7 տոկոս տնտեսական աճ. Եկամուտները 2021-ի համեմատ կաճեն 17 տոկոսով. Փաշինյանը՝ 2022-ի բյուջեի մասին


7 տոկոս տնտեսական աճ. Եկամուտները 2021-ի համեմատ կաճեն 17 տոկոսով. Փաշինյանը՝ 2022-ի բյուջեի մասին
Հոկտեմբեր 25 11:08 2021

Օգոստոսին մենք ներկայացրեցինք կառավորթւայն 2021-2026 թվականների գործողությունների ծրագիրը, որը հավակնոտ նպատակներ է սահմանել Հայաստանի խաղաղ, կայուն եւ ներառական զարգացման համար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Այսօր մենք ներկայացնում ենք այս 5-ամյա ծրագրի առաջին բյուջեն, որը կոչված է ամուր հիմքեր ստեղծելու այդ ծրագրի իրագործման համար: 2022 թվականի համար մենք նախատեսում ենք 7 տոկոս տնտեսական աճ: Չբնայած նրան, որ ընթացիկ տարվա մեծ մասը նշանավորվեց  քաղաքական  եւ անվտանգային անկայուն միջավայրով, մեր տնտեսությունն այսօր գերազանցում է աճի համար 2021 թվականի արված բոլոր կանխատեսումները: Մյուս կողմից կառավարությունը տարվա արդյունքներով ավելիի  հույս ունի:Պետք է ուրախությամբ նշեմ, որ 2021-ի սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է վճարվող աշխատատեղերի բացարձակ ռեկորդ՝ 661 141 աշխատատեղ: ՀՀ-ում ավելի բարձր ցուցանիշ երբեք չենք ունեցել: Նախորդ առավելագույնը գրանցվել է 2020-ի սեպտեմբերին՝ կազմելով 631 966 աշխատատեղ:

Ընթացիկ տարվա բավական բարձր 6,4 տոկոս գնաճի ֆոնին, կարեւոր է ընդգծել, որ սեպտեմբերին համախառն աշխատավարձի ֆոնդը նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ աճել է 15,3 տոկոսով: Իսկ մեկ աշխատողի աշխատավարձը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել է 11,9 տոկոսով կամ 23780 դրամով:

Էականորեն, գրեթե 20 տոկոսով աճել է արտահանումը, ընդ որում աճել է ոչ միայն հանքահումքային ռեսուրսի, այլեւ պատրաստ արտադրանքի եւ գյուղմթերքի արտահանումը: Շինարարության ծավալներն այս տարի աճել են 7 տոկոսով, ծառայությունները՝ ավելի քան 5 տոկոսով:  Այս գործոնները 2022-ին 7 տոկոս տնտեսական աճի թիրախը դարձնում են իրատեսական, մանավանդ արդեն մեկնարկել են մի քանի խոշոր ներդրումային ծրագրեր, որոնց առաջնային  թիրախը Հայաստանը հանքահումքային ռեսուրս արտահանող երկրից ուժեղ մետալուրգիա եւ մետաղի վերամշակման հնարավորինս երկար շղթա երկիր դարձնելն է:

2022-ի թվականի բյուջեի նախագծում եկամուտները կազմում են 1 տրլն 946 մլրդ դրամ, որը 2021-ից ավել է 17 տոկոսով, իսկ  2020-ի նկատմամբ՝ 25 տոկոսով:

Ծախսերը կազմում են 2 տրլն 190 մլրդ դրամ, որը 2021-ի համեմատ ավել է 10 տոկոսով, 2020-ի նկատմամբ՝ 16 տոկոսով:

2022-ի բյուջեում կապիտակ ծախսերը կազմում են 347 մլրդ դրամ, որը 2021-ի նկատմամբ ավել է 55 տոկոսով, 2020-ի նկատմամբ 53 տոկսոսով:

Ինչպես առիթ եմ ունեցել ասելու, 2022-ի պետական բյուջեն հիմնված է երեք առաջնահերթությունների վրա՝ անվտանգությանհամակարգի բարեփոխում եւ բարելավում, ենթակառուցվածքների զարգացում, կրթության եւ գիտության արդիականացում»: