Facebook-ի նախկին թոփ մենեջերը հայտարարել է, որ Ցուկերբերգը «չի ցանկանում օգտատերերին պաշտպանել սոցկայքի վնասակար կոնտենտից»


Facebook-ի նախկին թոփ մենեջերը հայտարարել է, որ Ցուկերբերգը «չի ցանկանում օգտատերերին պաշտպանել սոցկայքի վնասակար կոնտենտից»
Հոկտեմբեր 25 09:50 2021

Facebook-ի նախկին թոփ մենեջեր Ֆրենսիս Հոգենը, որն աշխարհի խոշորագույն սոցկայքի մասին աղմկահարույց բացահայտումներ էր արել, հայտարարել է, որ գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը որևէ ցանկություն չի ցուցաբերել օգտատերերին վնասակար կոնտենտից պաշտպանելու հարցում:

Ինչպես նշում է The Guardian-ը, Հոգենի խոսքով՝ Ցուկերբերգը չի ցանկանում հանրությանը պաշտպանել իր ընկերության առաջացրած վնասից: Այլ կերպ ասած՝ նա  ցանկություն չունի փոխելու Facebook-ի ներկայիս կառավարման ձևը:

Հոգենն ընդգծել է, որ Ցուկերբերգը, որը վերահսկում է բիզնեսը բաժնետոմսերի մեծամասնության միջոցով, հանրությանը պաշտպանելու պատրաստակամություն չի ցուցաբերել, քանի որ չի ցանկանում բոլոր բաժնետերերին ձայնի և կառավարման հավասար իրավունք տալ, ինչը, ըստ կնոջ, կփոխի իրավիճակը:

Հոգենի բացահայտումներից հետո պարզվել է, որ ընկերության աշխատակիցները բազմիցս զգուշացրել են, որ Facebook-ը հեղեղված է կեղծ հայտարարություններով 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծ լինելու մասին և կարծում են, որ ընկերությունը պետք է ավելին աներ դրա դեմն առնելու համար:

Հաուգենը, որը մայիսին լքել է Facebook-ում մենեջերի պաշտոնը, ասել է, որ տասնյակ հազարավոր փաստաթղթեր է տրամադրել Wall Street Journal-ին և Կոնգրեսին, քանի որ հասկացել է, որ ընկերությունը այլ կերպ չի փոխի իր վարքագիծը:



loading...