21 ոչ շատ հայտնի փաստեր McDonald’s ցանցի մասին


21 ոչ շատ հայտնի փաստեր McDonald’s ցանցի մասին
Հոկտեմբեր 25 00:58 2021

Այսօր ամերիկյան McDonald’s կորպորացիան ունի ռեստորաններ ամբողջ աշխարհում: Չնայած այն բանին, որ արագ սնունդը համարվում է վնասակար առողջության համար, այս ռեստորանում միշտ բազում մարդիկ կան, որոնք ցանկանում են համտեսել ֆիրմային համբուրգեր, կարտոֆիլ ֆրի և շատ այլ համեղ ուտեստներ:

1. McDonald’s-ի ճաշացանկի առաջին կետը ի սկզբանե եղել է հոթ-դոգը, այլ ոչ թե համբուրգերը

2. Ամեն 8 ամերիկացուց մեկը իր կյանքի ընթացքում աշխատել է McDonald’s-ում:

3. «Կեսար» աղցանը McDonald’s-ում ավելի կալորիական է, քան համբուրգերը:

4. McDonald’s-ի ռեստորանները օրական կերակրում են 68 մլն մարդու, որն ավելի մեծ թիվ է, քան Մեծ Բրիտանիայի բնակչության թիվը:

5. McDonald’s-ի օրական շահույթը կազմում է 75 մլն դոլար:

6. McDonald’s-ի լոգոտիպը ավելի տարածված է, քան խաչը:

7. «Բիգ մակը» վաղուց օգտագործվում է որպես տնտեսական ինդեքս՝ տարբեր երկրներում բնակչության գնողունակության համեմատման համար:

8. McDonald’s-ն աշխարհում խաղալիքների արտադրության ամենամեծ տարածող կազմակերպությունն է:

9. Մեծ Բրիտանիայի թագուհին ունի սեփական McDonald’s ռեստորան, որը գտնվում է Բուքինգհեմյան պալատի մոտ:

10. 2005 թվականին մի տղամարդ՝ Ռոնալդ ՄաքԴոնալդ անունով, փաստացի կողոպտել է արագ սննդի Wendy’s ռեստորանը:

11. Ինչքան էլ զարմանալի լինի, McDonald’s-ը ռեստորանների ամենամեծ ցանցը չէ: Ամենամեծը Subway ընկերությունն է:

12. Հնդկաստանում մեկ Բիգ մակի գումար աշխատելու համար միջին վիճակագրական հնդիկը պետք է աշխատի մոտ 6 ժամ:

13. Շատ քչերը գիտեն, որ 1970-ականներին McDonald’s-ում կարելի էր պիցցա պատվիրել:

14. Ճապոնիայում Ռոնալդ ՄաքԴոնալդին կոչում են Դոնալդ ՄաքԴոնալդ, քանի որ ճապոներենում չկա հստակ «Ռ» հնչյունը:

15. McDonald’s-ի շարքային աշխատակցից պահանջվում է 7 ամիս, որպեսզի նա վաստակի այնքան գումար, որքան վաստակում է McDonald’s-ի գլխավոր տնօրենը մեկ ժամում:

16. McDonald’s-ի կորպորատիվ կայքում ընկերության աշխատակիցներին խորհուրդ է տրվում չօգտագործել արագ սնունդ:

17. Տարեկան ավելի քան 80 հազար մարդ ստանում է համբուրգերոլոգի բակալավրի դիպլոմ՝ ավարտելով McDonald’s կորպորացիայի համբուրգերի համալսարանը:

18. Բիգ մակի, ֆրիի և մեծ կոլայի օգտագործումից ստացած ամբողջ կալորիաներն այրելու համար անհրաժեշտ է քայլել 7 ժամ անընդմեջ:

19. Ամեն 14.5 ժամը մեկ McDonald’s կորպորացիան բացում է նոր ռեստորան:

20. McDonald’s-ի կորպորատիվ քաղաքականությունն արգելում է McDrive պատուհանից մատուցել նրանց, ովքեր պատուհանին են մոտենում ձիու վրա նստած:

21. Արիզոնա նահանգի Սեդոն քաղաքում գտնվում է միակ McDonald’s ռեստորանը՝ փիրուզային լոգոտիպով: