Բժիշկը նշել է՝ որ օրգաններն են ավելի հաճախ ախտահարվում կորոնավիրուսի ժամանակ


Բժիշկը նշել է՝ որ օրգաններն են ավելի հաճախ ախտահարվում կորոնավիրուսի ժամանակ
Հոկտեմբեր 24 22:52 2021

Կորոնավիրուսային վարակը ամենից հաճախ գրոհում է թոքերը, անոթների էնդոթելիումը, լյարդն ու աղիները, «Վեստի ՖՄ» ռադիոկայանի եթերում պատմել է ինֆեկցիոնիստ Եվգենի Տիմակովը:

«Կորոնավիրուսը մի քանի սիրելի օրգաններ ունի։ Դրանք են թոքերը, անոթների էնդոթելիումը, որտեղ ահռելի քանակությամբ ընկալիչներ կան, որոնցում այն բազմապատկվում է։ Դա է պատճառը, որ հաճախ լինում են անոթային ռեակցիաներ և թրոմբային գոյացություններ»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ բացատրել է բժիշկը։

Մասնագետը նշել է, որ վիրուսն ակտիվորեն ազդում է աղիների և լյարդի վրա, քանի որ այնտեղ նույնպես մեծ քանակությամբ ռեցեպտորներ կան: Այս դեպքում, հիվանդների մոտ լյարդը երրորդ տեղում է, իսկ երեխաների մոտ՝ աղիները։

Փորձագետի խոսքով ՝ հիվանդությունը լուրջ ազդեցություն է ունենում իմունոլոգիական հիշողության վրա, որի պատճառով կորոնավիրուս տարած պացիենտներն ավելի հաճախ են հիվանդանում: Հիվանդների մոտ կարող են սրվել հերպետիկ հիվանդությունները, որոնք օրգանիզմում նախքան կորոնավիրուսով վարակվելը եղել են, բայց թաքնված ձևով։