«Եկեք պատվաստվենք». Ազատության հրապարակում Առողջապահության նախարարության նախաձեռնած միջոցառման ընթացում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ավելի քան 800 քաղաքացի։ Անցորդներին բաժանվել են պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ: