3 ժամ Երևանից Գյումրի կանգնած ենք գնալու. ուսուցիչն ահազանգում Է


3 ժամ Երևանից Գյումրի կանգնած ենք գնալու. ուսուցիչն ահազանգում Է
Հոկտեմբեր 24 21:20 2021

«Երեւան֊Գյումրի գնացքով երթուղին ահավոր վատ է աշխատում, չհաշված սպասարկումը»։ Այս մասին մեզ ահազանգել է Գեղանիստի միջնակարգ դպրոցի ուսուցիչներից մեկը, որն այսօր մի խումբ աշակերտների էքսկուրսիա է տարել Գյումրի։

«Ուրեմն 4 վագոն ունեցող գնացքները հանել են, փոխարենը 2 վագոնանոցն է։ Ու մարդիկ ստիպված 3 ժամ ճանապարհը անցնում ենք ոտքի վրա կանգնած»,- նշում է ուսուցիչը։

Նրա խոսքով` այս պայմաններում նաեւ ուղետոմսն են թանկացրել` 1000 դրամից դարձնելով 1200. «Ու երբ ասում եմ` ինչի՞ պիտի կանգնած գնալու համար 1200 վճարենք, մունաթ են գալիս, արհամարհում։ Նաեւ ասեմ, որ իրենց կայքում տոմսի գինը 1000 դրամ է գրված։ Հիմա ես թվաքանակով խումբ եմ բերել` հաշվելով տոմսը 1000 դրամ»։

 

Նշենք, որ մեզ դիմած քաղաքացու բողոքը վերաբերում է  ոչ թե հին էլեկտրագնացքներին, որի ուղեվարձը 1000 դրամը երբեք չէր գերազանցել,այլ  նոր՝ վերջերս Հայաստան բերված 4 ԷՊ2Դ էլեկտրագնացքներին, որոնք հատկապես գործում են հանգստյան օրերին եւ նախկինում  ուղեվարձը 2500դրամ էր, որը ըստ քաղաքացիների չափազանց թանկ էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով