Տիգրան Կարապետիչը հայկական հեռուստաալիքների ղեկավարներից առաջինն էր, որ 2009 թվականին եթերում Արցախի ճիշտ սահմաններով քարտեզ ցույց տվեց


Տիգրան Կարապետիչը հայկական հեռուստաալիքների ղեկավարներից առաջինն էր, որ 2009 թվականին եթերում Արցախի ճիշտ սահմաններով քարտեզ ցույց տվեց
Հոկտեմբեր 23 19:40 2021
Տիգրան Կարապետիչը բոլոր հայկական հեռուստաալիքների ղեկավարներից առաջինն էր, որ 2009 թվականին եթերում Արցախի Հանրապետության ճիշտ սահմաններով քարտեզ ցույց տվեց եղանակի տեսությունում։
Շատ տարբեր հեռուստաընկերությունների համոզում էինք, որ վերջապես սկսեն իրական քարտեզը ցույց տալ։
Միայն Կարապետիչն էր, որ արձագանքեց. «Ես դրա վրա փող չեմ ծախսելու, բայց եթե պատրաստի հոլովակը բերեք, կդնեմ»։ Մի քանի օրից փոխանցեցինք իրեն Արցախի ճիշտ սահմաններով 3D քարտեզով վիդեոն։ Նույն օրը տվեց եթեր։
1–2–3 տարի պահանջվեց, որ մյուս վախվորած ալիքները սկսեն ճիշտ քարտեզ ցույց տալ եթերում...
Աստված հոգին լուսավորի։