Գյումրիում 18-ամյա աղջիկը կամրջից ցած է նետվել


Գյումրիում 18-ամյա աղջիկը կամրջից ցած է նետվել
Հոկտեմբեր 22 00:32 2021

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ  Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 19-ին  Գյումրու շտապօգնության կայանից Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին ստացված  ահազանգի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 11:45-ի սահմաններում, Գյումրու  բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Մուշի բաժին, որ  «Պոլիտրավմա, զույգ ազդրերի բաց կոտրվածք, կզակի արյունահոսող վերք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ շտապ օգնության  իրենց մոտ է տեղափոխվել երիտսարդ աղջիկ:

 Ըստ նախնական տեղեկությունների՝ նա փորձել է ինքնասպան լինել:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:

 Քննիչի որոշմամբմ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: