Արթուր Ալեքսանյանը նշում է 30-ամյակը (Lուսանկարներ)


Արթուր Ալեքսանյանը նշում է 30-ամյակը (Lուսանկարներ)
Հոկտեմբեր 22 00:00 2021

Արթուր Ալեքսանյանը հոկտեմբերի 21-ին նշում է ծննդյան 30-րդ տարեդարձը: Տոնական օրվա առթիվ դեռ նախորդ օրվա կեսգիշերից օլիմպիական չեմպիոնը սկսել էր ընդունել շնորհավորանքներ:

30-ամյակի կապակցությամբ աշխարհի եռակի չեմպիոնին շնորհավորել են հայկական մարզաշխարհի ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ, ընկերներ ու բարեկամներ:

Եվրոպայի հնգակի չեմպիոնը 30-ամյակը նշել է ընկերների շրջապատում Գյումրիի «Տիգրան Մեծ» ռեստորանային համալիրում:

 
 

Տոնական տորթն օլիմպիական չեմպիոնի պատկերով է՝ Հայաստանի եռագույնով:

«Շնորհակալ եմ շնորհավորանքների և բարեմաղթանքների համար: Անցել ենք միասին դժվար, բայց հաղթական ճանապարհ ու շարունակելու ենք»,- գրել է Արթուր Ալեքսանյանն Ինստագրամում: