«Զինվորի տունը կունենա լավագույն սարքավորումներով հագեցած 2 նոր վիրահատարան». Հայկուհի Մինասյան


«Զինվորի տունը կունենա լավագույն սարքավորումներով հագեցած 2 նոր վիրահատարան». Հայկուհի Մինասյան
Հոկտեմբեր 21 23:32 2021

«Աջակցություն վիրավոր զինվորներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԿԳՄՍՆ-ն հաստատեց մեր շինթույլտվությունը: Սկսում են շինարարարական աշխատանքները:
Այսպիսով, շատ շուտով, Զինվորի տունը կունենա լավագույն սարքավորումներով հագեցած երկու նոր վիրահատարան,
պլաստիկ վիրաբուժության բաժանմունք, ինտենսիվ թերապիայի բաժանմունք, ախտորոշիչ բաժանմունք, լազերային թերապիայի բաժանմունք, քայլքի լաբորատորիա, ֆիզիոթերապիայի բաժանմունք, ասեղնաբուժության բաժանմունք, նոր մարզադահլիճներ»: