Եվս 3 զինվոր Արմավիրի պալիգոններից տեղափոխվել է հիվանդանոց


Եվս 3 զինվոր Արմավիրի պալիգոններից տեղափոխվել է հիվանդանոց
Հոկտեմբեր 21 22:15 2021

Քիչ առաջ  Արմավիրի բժշկական կենտրոն ևս 3 զինվոր է տեղափոխվել՝ Արմավիրի մարզի՝ ժողովրդին հայտնի պալիգոններից: Այս պահին նշված անձինք նույնպես հետազոտվում են:

  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:  Այս պահին հիվանդանոցում են գտնվում արդեն ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Արմավիրի մարզի ռազմական ոստիկանության ծառայողները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝  տեղափոխվածներից մեկը սպա է: Այս պահի դրությամբ  3-ն էլ տեղափոխվել են Մուրացանի հոսպիտալ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 21-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում:  Շտապօգնության ավտոմեքենայով «Արմավիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել  երիտասարդ տղա՝ ձեռքի կտրված մատներով: Այդ պահին վիրավորին հետազորտում էին և հնարավոր է՝ նրան տեղափոխեին Երևան՝ ժողովրդին հայտնի Մուրացանի հոսպիտալ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝  նա անզգուշաբար վիրավորում էր ստացել Արմավիրի մարզի պալիգոններում և նա ծառայում է ՀՀ ՊՆ Նուբարաշենում տեղակայված զորամասում: Նա Լոռու մարզի բնակիչ, 19-ամյա Արեգ Գ.-ն է:  Ըստ նախնական տեղեկությունների՝  նա վիրավորումը ստացել է պայթյունի հետևանքով:  Նա Լոռու մարզի բնակիչ, 19-ամյա Արեգ Գ.-ն է: 

 
 

Աղբյուր՝ Shamshyan.com