Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 2603 նոր դեպք, 32 մարդ մահացել է


Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 2603 նոր դեպք, 32 մարդ մահացել է
Հոկտեմբեր 21 11:18 2021

Հոկտեմբերի 21-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 288 906 դեպք, որոնցից 257 352-ն` առողջացած, 5902-ը` մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը՝ 1243 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 24 409 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 940 194 թեստավորում:Երեկ կատարվել է 14928 թեստավորում։

Այսպիսով` հոկտեմբերի 21-ին՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 2603 նոր դեպք, 32 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրցվել է նաև մահվան 5 դեպք, երբ անձն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, բայց մահը վրա է հասել այլ պատճառով։