Ի՞նչ հետեւանքների կարող է հանգեցնել մսից հրաժարվելը


Ի՞նչ հետեւանքների կարող է հանգեցնել մսից հրաժարվելը
Հոկտեմբեր 20 15:17 2021

Մսից հրաժարվելը կարող է հանգեցնել մի շարք տհաճ հետեւանքների, հավաստիացնում է  սննդաբան Օլգա Չունտովան (Ռուսաստան)։

ՌԻԱ «Նովոստի»-ի հետ զրույցում նա նշել է, որ կենդանական սպիտակուցից հրաժարվելու դեպքում օրգանիզմը դադարում է ստանալ կարեւոր տարրեր, այդ թվում՝ D, В12 վիտամիններ, ինչը բարձրացնում է ուղեղի կաթվածի առաջացման ռիսկը։ Օրգանիզմին սկսում են չբավարարել նաեւ օմեգա-3 ճարպաթթուները, կրեատինը, խոլեստերինը, յոդը, ֆոսֆորը եւ կալցիումը։

Մասնագետի խոսքով՝ այս բոլոր նյութերի անբավարարությունը կարող է հանգեցնել հորմոնալ խախտման։ Կտուժեն նաեւ մազերը, եղունգները, ոսկորները, ինչպես նաեւ վերարտադրողական գործառույթը։ Նաեւ Բուսական սպիտակուցը բացառելու պարագայում բարձրանում է անեմիայի առաջացման ռիսկը։

Սննդաբանն ավելացրել է, որ բուսական սպիտակուցը չի կարող փոխարինել կենդանականին ոչ ամինաթթուների կազմով, ոչ յուրացվելիությամբ։

Եթե դուք, այնուամենայնիվ, հաստատ որոշել եք հրաժարվել մսից, Չունտովան խորհուրդ է տալիս չխմել չափից շատ սուրճ եւ թեյ, քանի որ երկուսն էլ կարող են խանգարել երկաթի ներծծմանը։ Այդ պրոցեսի կարգավորման համար նա խորհուրդ է տվել օգտագործել մթերքներ, որոնցում ասկորբինաթթու կա։ Կերաբաժում պետք է ներառել նաեւ ջրիմուռներ, չիայի սերմեր, հունական ընկույզ, ձու, վուշի սերմեր, քանի որ այս մթերքները կօգնեն լրացնել չհագեցած ճարպաթթուների պակասը։

Սննդաբանն ընդգծել է, որ ցինկ կարելի է ստանալ ընկուզեղենից եւ լոբազգիներից, ամինաթթուներ՝  կաթնամթերքից։ Մասնագետի խոսքով՝ կալցիումի աղբյուր կարող են լինել կակաչի, քնջութի սերմերը, նուշը, ինչպես նաեւ թարմ եղինջն ու մասուրը։



loading...