Նման հաղթանակի անգամ Բալասանյանը չէր սպասում. նա որոշել է իրեն մի լավ թանկացնել. «Իրավունք»


Նման հաղթանակի անգամ Բալասանյանը չէր սպասում. նա որոշել է իրեն մի լավ թանկացնել. «Իրավունք»
Հոկտեմբեր 20 09:02 2021

«Իրավունք» թերթը գրում է. «Գյումրիում շրջանառվող ակտիվ լուրերի համաձայն՝ չնայած ՔՊ-ի պարտությանը, իշխանականները շատ չեն ընկճվել: Որովհետեւ, ըստ նույն լուրերի, նախկին քաղաքապետ Բալասանյանը, ում Փաշինյանի իշխանությունը ոչ միայն խնայեց, այլ նաեւ թույլ տվեց պատվով հեռանալ, որոշել է հեռանալով` ծառայել իշխանություններին:

Մասնավորապես, որդու կուրացիայի տակ թողնելով «Բալասանյան» դաշինքը, հասավ լուրջ հաջողության, սակայն ի սկզբանե մտադրված լինելով, այսպես ասած, փոխշահավետ համագործակցության:

Ասում են, որ նման հաղթանակի անգամ Բալասանյանը չէր սպասում, եւ այս օրերին նրա մերձավորները, գյումրեցիների խոսքերով, այս ու այն կողմ շշնջում են, որ հիմա կենացները թանկացել են, եւ որ, եթե նախկինում Բալասանյանը հնազանդ հարսի դերում էր, ապա ընտրություններից հետո որոշել է իրեն մի լավ թանկացնել՝ մոռանալով անգամ համարժեք ծառայությունների մատուցման պայմանավորվածության մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...