Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հակոբ Հակոբյանն ամուսնացել է (լուսանկար)


Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հակոբ Հակոբյանն ամուսնացել է (լուսանկար)
Հոկտեմբեր 19 00:20 2021

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ «Ուրարտուի» կիսապաշտպան Հակոբ Հակոբյանն ամուսնացել է, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։ 

Ֆուտբոլիստի ու իր սիրելիի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին։

«Ուրարտուի» ամբողջ անձնակազմը շնորհավորում է թիմի ավագին ու իր ընտրյալին՝ Լիդային պսակադրության կապակցությամբ և մաղթում անսահման երջանկություն ու ներդաշնակություն։