Գյումրիից ջերմագույն ողջույններ ,սյունյաց առոգանությամբ. Գյումրեցին մերժեց Փաշինյանին


Գյումրիից ջերմագույն ողջույններ ,սյունյաց առոգանությամբ. Գյումրեցին մերժեց Փաշինյանին
Հոկտեմբեր 18 02:14 2021

«Рюкзак» - դ հավաքի ու հայ դե

 

Հայաստանի դարպասներ հանդիսացող Սյունիքից մինչև հայրաքաղաք Գյումրի, բնակչությունը «ողջունեց» նիկոլ անհողին 

 

Գյումրին միշտ եղել է հայ պատմական-քաղաքական-մշակութային դեպքերի կիզակետում թե՛ դրական, թե՛ բացասական առումներով: Չթվարկեմ Գյումրիում տեղի ունեցած բոլոր այն իրադարձությունները, որոնք բեկումնային են եղել հայ ազգի պատմության մեջ, ուղղակի կնշեմ, որ չարաբաստիկ քայլիստը, չարաբաստիկ քայլի մեկնարկը տվեց Գյումրիից, որովետև ամեն բան հաշվարկավծ էր, հաշվարկված էր....

Ու ես նեղացել էի Գյումրիից, գյումրեցուց (հավելեմ նաև, որ իրական գյումրեցիներ քիչ են մնացել քաղաքում), քանի որ գյումրեցին հույս ուներ, որ ինչ-որ մեկը կկարողանա օգել, որ քաղաքը ապրի, որ քաղքը շնչի, որ արդյունաբերությունը դուրս գա թմբիրից, բայց դա տեղի չունեցավ, առավելևս այն տեղի չունեցավ այս տխմար իշխանության օրոք, նույնիսկ մի բնակարան կամ ուղղակի մի նոր ծրագիր չկազմվեց սրանց կողմից Գյումրիի վերածնունդի համար: Ինչքան էլ ցավոտ լինի շատերի համար, բայց  ինչ արել են Գյումրիի համար նախկիններն են արել ու ինչքան կարողացել են էդքան էն արել, մարդ կա նախկինների արած ծրագրենա իր պայուսակից հանում ու հպարտությամբ հայտարարում, որ նախկինների ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում մի մեծ ներդրումային ծրագիր է քննարկում....

 

Ասածս ինչ է, միգուցե հյուսիսի Գեղեցկուհին սկիզբե դրեց երկրիս երկայնքով ներքին թշնամուց ազատվելու գործընթացին.....

Հ.Գ գերլարված աշխատանքային օրվա լավագույն լուրը որը պատերազմից հետո բացառիկ է ....

 

Հոկտեմբերի 17-ին Գյումրիում տեղի ունեցած ավագանու ընտրությունների վերջնական արդյունքներով Գյումրու ավագանի են անցնում 5 քաղաքական ուժեր.

1."Բալասանյան դաշինք" սոցիալական կուսակցությունը՝ 9637 ձայն- 36,59%,

2. Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը՝7785 ձայն- 29,56 %,

3."Զարթոնք" ազգային քրիստոնեական կուսակցությունը՝ 2793 ձայն- 10,60%

4."Ապրելու երկիր" կուսակցությունը՝ 1489 ձայն- 5,65%

5. ՀՀԿ-ն՝1333 ձայն -5,06%...

Այսպիսով, չնայած սարսափելի ցարծ մասնակցությանը, որն առաջին անգամ գրանցվեց Գյումրիում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների պատմության մեջ, իշխանական թիմն այս անգամ տանուլ տվեց այն, չնայած նրան, որ ընդամենը երեք ամիս առաջ ԱԺ արտահերթ ընտրություններին քայլիստները պատկառելի տոկոսներ էին հավաքել Գյումրիից...

Ի դեպ, Նիկոլ Անհողը և նրան սպասարկողները նաև պարտվեցին Գյումրիում այն առումով, որ բացի քայլիստներից 9 քաղաքական ուժերից երկուսը, որոնք գրեթե համոզված էին, որ անցնելու էին ավագանի և հիմնականում ընդդիմություն էին խաղալու Նիկոլ Անհողի մոտ պարտվեցին և դուրս մնացին Գյումրու ավագանուց...

Իսկ Սամվել Բալասանյանին և նրա թիմին հիմա մնում է ապացուցել, որ նրանք Նիկոլ Անհողի հաճախորդները չեն և կոալիցիա կազմել այն քաղաքական ուժերի հետ, որոնք իրոք մտահոգ են Գյումրու ներկայով և ապագայով:

Շնորհակալություն ՀՀ սթափ ու գիտակից քաղաքացիներին

 



loading...