Գյումրիում ՔՊ-ի թեկնածուն պահանջում է Շիրակի մարզպետի հրաժարականը


Գյումրիում ՔՊ-ի թեկնածուն պահանջում է Շիրակի մարզպետի հրաժարականը
Հոկտեմբեր 18 00:25 2021

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության ավագանու անդամներից Համլետ Մոսինյանը քիչ առաջ հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում, որով պահանջում է Շիրակի մարզպետ, Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը գլխավորող Հովհաննես Հարությունյանի հրաժարականը` Շիրակի մարզպետի պաշտոնից: ՔՊ-ականը չի բացատրել իր վրդովմունքի պատճառը` խոստանալով հիմնավորել քիչ ավելի ուշ, սակայն կարելի է ենթադրել, որ խնդիրը ՔՊ-ի պարտությունն է Գյումրիում:

Ահա նրա գրառումը.

«Ես՝ Համլետ Ռուբենի Մոսինյանս, որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության ավագագույն անդամներից մեկը, ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ՔՊԿ անդամ Հովհաննես Հարությունյանի ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ:

 
 

Պահանջի հիմնավորումները կներկայացնեմ ՔՊԿ Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի նիստում:

Առաջարկում եմ շատ շտապ հրավիրել խորհրդի նիստ»:

Հիշեցնենք, որ Գյումրիում «Բալասանյան դաշինք»-ը շարունակում է մնալ առաջատարը։

 

 



loading...